Ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է կատարած սպանության մասին. ՔՊ պատգամավորը պատմում է

Թեև իրավապահ մարմինները դեռ պաշտոնապես չեն հաստատել, իշխանական ևս մեկ պատգամավոր՝ Նարեկ Ղահրամանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանել է Կապանի մոտակայքում հայտնաբերված երկրորդ ադրբեջանցի զինծառայողը։

 

Ավելին, ծնունդով կապանցի, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է սպանության մասին։

 

«Գերեվարվածը, որն անցել էր մեր կողմը, ինքն է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի պահնորդ Հայրապետին, եթե չեմ սխալվում, արձակած 6 կրակոցներով։ Ես հստակ նաև տեղեկություն ունեմ, որ ինքը նաև խոստովանել է դրա մասին», - ասել է Ղահրամանյանը։

 

Ինչո՞ւ այդ դեպքում իրավապահները չեն հայտարարում այդ մասին։ Պատգամավորի կարծիքով՝ գուցե պատճառն այն է, որ դեռևս չի հայտնաբերվել զենքը, որից ադրբեջանցի զինծառայողը սպանել է պահակին։

 

«Ես կարծում եմ, որ զենքի առկայության բացակայությունն է էն պատճառը, որ կարող է ԱԱԾ-ն չի հաստատում, զենքը անտառներում է, փնտրում են, բայց էլի եմ ասում, կասկած չկա, ոչ էլ կասկածող կա ...», - նշել է Ղարհամանյանը։

Քաղաքականություն

Պատահարներ