Նիկոլաս Քեյջը կոչ է արել բզեզներ ուտել՝ հանուն ընդհանուր բարօրության

Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը կարծում է, որ միջատներով դիետան կարող է լուծել սովի գլոբալ խնդիրը և կոչ է արել դրանք ուտել հանուն ընդհանուր բարօրության, գրում է Lenta-ն։

Բզեզներ ուտելու մտքերով դերասանը կիսվել է Yahoo Entertainment-ի հետ Renfield-ի աստղ Նիկոլաս Հուլթի հետ համատեղ հարցազրույցի ժամանակ:

 

«Եթե ձերբազատվեք միջատների վախից և ֆոբիայից, ապա կարող եք լուծել սովի խնդիրը ամբողջ աշխարհում։ Բարձր սպիտակուցներ, առանց ճարպերի, գերազանց սննդարար նյութեր: Եվ ամենակարեւորը՝ նրանք ամենուր են»,- ասել է Քեյջը։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ դա երբեք տեղի չի ունենա։
 

Հարցազրույցի համար անսովոր թեման ծագել է Renfield ֆիլմի քննարկման ժամանակ, որի համաշխարհային պրեմիերան կայացավ 2023 թվականի մարտին։ 

 

Ըստ սցենարի՝ գլխավոր դերակատար Նիկոլաս Հուլթը պետք է ուտեր բզեզներ՝ ծղրիդներ և Կոլորադոյի կարտոֆիլի բզեզներ։ Դա հիշեցրել է դրվագը, թե ինչպես է Քեյջը նաև կենդանի ուտիճներ կերել 35 տարի առաջ՝ «Վամպիրի համբույրը» ֆիլմում կատարյալ կադրի համար:

 

«Այլևս երբեք չեմ անի դա: Ես ափսոսում եմ, որ ընդհանրապես նման բան եմ արել», - խոստովանել է Քեյջը:

Քաղաքականություն

Պատահարներ