ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք․ ի՞նչ էր կատարվում Մաշտոցի պողոտայում

Auroranews-ը ահազանգ և տեսանյութ է ստացել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում շենքերից մեկի մոտ փրկարարներ կան։

 

Կապ հաստատեցինք ԱԻՆ՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում այդտեղ։

 

«Ոչ մի անհանգստանալու բան չկա։ Ուղղակի ծխնելույզից դուրս եկած ծուխը թողել է հրդեհի տպավորություն։ Սահմանված կարգով՝ երբ ահազանգ է ստացվում, փրկարար ծառայությունը չի ստուգում, դեպքի վայր է ուղարկում իր մարտական հաշվարկները, և նրանք դեպքի վայրում են պարզում իսկությունը։ Դրա համար գուցե և ավտոսանդուղք, և 2 մարտական հաշվարկ դեպքի վայրում են եղել, դա առաջացրել է որոշակի հետաքրքրություն և միգուցե խուճապ, բայց անհանգստանալու ոչինչ կա»,-մեզ հետ զրույցում նշեցին ԱԻՆ-ից։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ