Տեղ գյուղում զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

ՀՀ նախագահ Վահագան Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով հետմահու պարգևատրվել են Տեղ գյուղի սահմանային գոտում ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված զինծառայողները:

 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի՝

 

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել.

 

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Մկրտիչ Արմենի Հարությունյանին թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր

 

Արիության մեդալով՝

 

Արթուր Ավետիսի Սահակյանին՝ թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ

 

Հենրիկ Վաչագանի Քոչարյանին՝ թիվ N զորամասի սպա, լեյտենանտ

 

Նարեկ Գագիկի Սարգսյանին՝ թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ:

Քաղաքականություն

Պատահարներ