Ադրբեջանը կորցրել է իր առաջին հեռահար դիտորդական՝ «Azersky» արբանյակը

Ադրբեջանական Երկրի դիտման առաջին՝ «Azersky» արբանյակն իր առաքելությունն ավարտել գնահատված ժամկետից մեկ տարի շուտ՝ շահագործման իններորդ տարում: Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն՝ արբանյակի հետ տեղեկատվության փոխանակումը դադարել է այսօր՝ ապրիլի 20-ին:

 

«Azerkosmos» արբանյակային օպերատորը և տիեզերանավի արտադրողը փորձել են վերականգնել կապը նրա հետ, սակայն դա չի հաջողվել։

Նախարարությունում նշել են, որ արբանյակը ապահովագրված է եղել 45 մլն մանաթի (26,5 մլն դոլար) չափով, և արդեն սկսվել են ապահովագրական գումարը ստանալու աշխատանքները։

 

«Արբանյակի կոմերցիոն գործունեության մեկնարկից ի վեր վաստակվել է 105 մլն մանաթ (ավելի քան 60 մլն դոլար): Բացի այդ, 150 միլիոն մանաթի (ավելի քան 88 միլիոն դոլար) արժողությամբ արբանյակային պատկերներ փոխանցվել են տարբեր պետական մարմիններին ու հիմնարկներին։ Այսպիսով, արբանյակի տնտեսական էֆեկտը 1,5 անգամ ավելի բարձր է եղել, քան ներդրումները»,- նշում են Բաքվի զլմները:

Ներկայումս արբանյակի հետ տվյալների փոխանակման դադարի հնարավոր պատճառ է համարվում դրա բախումը փոքր չափի տիեզերական աղբի կամ երկնաքարի հետ։ Բախման հետեւանքով տիեզերանավի էլեկտրամատակարարումը կարող էր խափանվել։

 

«Azersky»-ն Ադրբեջանին պատկանող երեք արբանյակներից մեկն էր։ Բացի դրանից, ունի կապի ևս երկու արբանյակ՝ «Azerspace-1» և «Azerspace-2»:

 

Քաղաքականություն

Պատահարներ