Երևանում ծանրամարտի ԵԱ-ն լավագույնն է վերջին 10 տարում. Թուրքիայի ներկայացուցիչ

Երևանում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրերից Թուրքիայի մարզիկները 6 ոսկե մեդալ են նվաճել։ Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Թալաթ Ունլյուն մեծ ուրախությամբ է նշում այս փաստը։ Նրա գնահատմամբ՝ առաջնությունը շատ լավ է կազմակերպվել Հայաստանում։

 

«Շատ լուրջ և լավ պատրաստություն են տեսել կազմակերպիչները, մեզ տխրեցնող միակ բանը բոլորիդ հայտնի դրվագն է՝ մի ցուցարարի անհարգալից արարքով: Իսկապես, շատ ջանք է գործադրվել, ես մեր երկրի հեռուստատեսությանն էլ ասել եմ նույնը բանը, որ սա վերջին տասը տարում լավագույնս կազմակերպված Եվրոպայի առաջնությունն է»,-ասել է նա։

 

 «Եթե չլիներ առաջին օրվա այդ դրվագը, երբ վառվեց Ադրբեջանի դրոշը, ապա ամեն բան կատարյալ կլիներ: Մեզ համար այստեղ ամեն բան հաշվի է առնված, խնդիրներ չունենք, նույնիսկ չափից շատ բան էր արվել, ինչից մենք մեզ անհարմար էինք զգում: Սակայն հասկանում ենք, որ արվել է այն, ինչ պետք է արվեր, դա նույնպես շատ լավ է կազմակերպված», «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Թալաթ Ունլյուն:

Քաղաքականություն

Պատահարներ