Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Հայաստանի տարածքում ապրիլի 22-ին, 23-ի երեկոյան ժամերին, 25-26-ի ցերեկը առանձին շրջաններում, իսկ 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը կբարձրանա 3-5 աստիճանով։ 

Երևան քաղաքում ապրիլի 22-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ 
Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին սպասվոմ է առանց տեղումների եղանակ։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ