Սամվել Գասպարյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց․ ԵԱ ծանրամարտ

 Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Տղամարդկանց 109 կգ քաշայինների А խմբի պոկում վարժության պայքարից հետո Եվրոպայի չեմպիոնը 175 կգ-ով վարժության առաջատարն է:

 

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն Պետրոս Պետրոսյանը 165 կգ արդյունքով 6-րդն է:

 

Աշխարհի բրոնզե մեդալակիր, գյումրեցի Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում մեկնարկեց 172 կգ-ով: Երկրորդ փորձից էլ պոկեց 175 կգ-ը՝ հետ թողնելով իր բոլոր մրցակիցներին եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի:

 

Երիտասարդների աշխարհի չեմպիոն Պետրոս Պետրոսյանը առաջին մոտեցմամբ պոկեց 160 կգ, երկրորդ մոտեցման 165 կգ-ը ձախողեց, երրորդ մոտեցմամբ հաջողությամբ գլխավերեւում ֆիքսեց 165 կգ-ոց ծանրաձողը:

Քաղաքականություն

Պատահարներ