Ադրբեջանն ու Վրաստանը ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։ Այս մասին հայտնում  են  ադրբեջանական  լրատվամիջոցները։

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Քննարկվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ և եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարները, մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել համատեղ վարժանքների և աշխատանքային հանդիպումների ինտենսիվության բարձրացման շուրջ։

Քաղաքականություն

Պատահարներ