Ապրիլի 24-ը անձրևոտ կլինի. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 
Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ 
 

Երևանում ապրիլի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ: 


Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 16-18, երեկոյան՝ 12-14 աստիճան։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ