Արցախում տեղի ունեցողին Ցեղասպանություն որակավորում տալու իրավասություն չունեմ. ԱՄՆ դեսպան

Ինչպես երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը, Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման կապակցությամբ մենք մտահոգություն ենք հայտնել, որովհետեւ դա խաթարում է խաթարում է խաղաղության գործընթացը: 

 

Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը:

 

Հարցին, թե արդյոք այն, ինչ տեղի է ունենում Արցախի ժողովրդի նպատմամբ չենք կարող բնորոշել հենց որպես ցեղասպանություն, դեսպանը պատասխանեց. «Այս պահին ես նման որակավորում տալու որեւէ իրավասություն չունեմ»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությանը, Քրիստինա Քուինն ասաց. 

 

«Այս պահին ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ինչ կանենք մենք ապագայում, այդ մասին ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ»:

 

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախօրեին հայտարարել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետ տեղադրելու մասին։

Քաղաքականություն

Պատահարներ