«Հայ ժողովրդի դավաճանն անուն ու ազգանուն ունի. սկսվում է «Ն»-ով, ավարտվում՝ «ն»-ով». Սիմոնյան

Հայ ժողովրդի դավաճանն անուն ու ազգանուն ունի։ Այն սկսվում է «Ն»-ով եւ ավարտվում «ն»-ով: Այս մասին Telegram-յան իր ալիքում գրել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

 

Ռուս լրագրող Անտոն Կրասովսկին արձագանքել է նրա գրառմանը.  «Դե մենք միշտ գիտեինք, որ Փաշինյանը լեշ է». Ի պատասխան՝ Սիմոնյանը նշել է. 

«Տանել չեմ կարող այս անզոր կատաղությանը, երբ անգամ չեմ ուզում կրկնել. «Ախր ես Ձեզ ամենասկզբից էի ասում»։

 

Մեկ այլ թելեգրամյան գրառմամբ էլ Սիմոնյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և նշել. «Հիշում եմ և ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ»:

Սիմոնյանը պատմել է իր նախնիների մասին, որոնց մեծ մասը Ցեղասպանության զոհ է դարձել։ Ողջ են մնացել Նարտուի մեծ տատն ու նրա կրտսեր քույրը՝ Ալիսը։ Ալիսի հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ «Նարտուի տատս գրել-կարդալ չգիտեր, բայց սովորեցրեց ինձ աղոթել, վախենալ Աստծուց և չվախենալ մարդկանցից, բացի նրանցից, ովքեր յաթաղան ունեն ձեռքին»:
 

Քաղաքականություն

Պատահարներ