Վերին Լարսի անցակետում եղանակային պայմանները վատթարացել են. հայտարարություն

Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը փակ են բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
 

«Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը բեռնատարների համար փակ են եղանակային պայմանների վատթարացման պատճառով»,–ասաց նա։ 
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։ 


Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ