ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Սիմոնը ավելի կարգապահ լինի, ցանկացած քաշ կբարձրացնի, իսկ Գոռը ամենայից ամենան է դառնալու. մարզիչ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը մեկ հարկի տակ համախմբել էր Եվրոպայի 40 երկրի 358 մարզիկ-մարզուհի։ Տղամարդկանց հավաքականը գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ նվաճեց 4 ոսկի, 3 արծաթ և 3 բրոնզ։ Հավաքականի գլխավոր մարզիչն, ամփոփելով մարզիկների ելույթները, բարձր է  գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականի 10 անդամներն էլ մեդալակիրներ դարձան։

 

Մարզիչն այսօր` ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում խոսել է  հաջողությունների, հաղթանակների և խնդիրների մասին: Խոսելով մարզիկների առողջական վիճակի մասին` մարզիչը նշել է. 

 

«Սիմոնը նոր էր բուժվել: Եկանք այն եզրակացության, որ նա ավելի շատ կարող էր բարձրացնել: Չնայած Սիմոն Մարտիրոսյանն էլ այն մարզիկներից է, որ կարող է ցանկացած կիլոգրամ բարձրացնել, եթե կարգապահ ու աշխատասեր լինի, եթե վնասվածքները նրան չխեղդեն: Ինչ վերաբերվում է Անդրանիկ Կարապետյանին, ապա իր քաշային կարգում նրա բարձրացրած կիլոգրամներին մոտ կանգնած մարդ չկա»:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ