Հորդորում ենք փակել նշված հասցեների փողոց նայող պատուհաններն ու պատշգամբերի դռները

Ապրիլի 27-ին՝ ժամը 23:00-ից ապրիլի 28-ը, ժամը 03:00-ն, Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց եւ Մանանդյան փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ, այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ 

 

«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է հայտարարության մեջ։ 

Քաղաքականություն

Պատահարներ