Առաջիկա օրերի եղանակը

Այսօր, ինչպես նաև մայիսի 1-3-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, մայիսի 4-ին` առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան՝ 5-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 4-6 աստիճանով։

 

Երևան քաղաքում ապրիլի 30-ին, մայիսի 1-3-ը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

 

Մայիսի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ