Սպասվում են ձյան տեղումներ

Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը և մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում և Լոռիում` օդում սպասվում է 0-4 աստիճան ցուրտ, որը մայիսի 3-ին կուղեկցվի ձյան տեղումներով։

 

Այսօր և վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

 

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Տեղումները կդադարեն մայիսի 4-ի ցերեկը։

 

Այսօր անձրև կգա նաև Երևանում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 16-18, գիշերը` 5-7 աստիճան տաքություն։

Քաղաքականություն

Պատահարներ