Թեհրանի և Բաքվի միջև առկա թյուրըմբռնումները վերացնելու համար քայլեր են ձեռնարկվել. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Կանաանին ասել է, որ բարի կամքի դրսևորմամբ մի շարք գործնական քայլեր են ձեռնարկվել՝ Ադրբեջանի հետ թյուրըմբռնումները վերացնելու համար: Տեղեկությունը հայտնել է tasnimnews.com-ը:

Իրանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունից և բանակցությունների երեք փուլից հետո երկու հարևանների մեդիա մթնոլորտում առկա լարվածությունը թուլացել է, ասել է Կանաանին մամուլի ասուլիսում։

 

«Մենք՝ որպես դիվանագետներ, միշտ լավատեսորեն ենք տրամադրված քաղաքական գործընթացի նկատմամբ»,- հավելել է խոսնակը։

Քաղաքականություն