Ուկրաինայում նախկին պատգամավորին մեղադրել են պետական դավաճանության մեջ

Ուկրաինայում արգելված «Ընդդիմադիր հարթակ - կյանքի համար» կուսակցության նախկին պատգամավոր Օլեգ Վոլոշինին մեղադրել են պետական ​​դավաճանության մեջ․ այս մասին հայտնում է պետական ​​անվտանգության ծառայությունը։

 

2020-2021թթ. նա ակտիվորեն աջակցել է Ռուսաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությանը Ուկրաինայի դեմ լայնածավալ դիվերսիոն գործողություններ իրականացնելու գործում, ինչպես նաև փորձել է ի շահ Ռուսաստանի մանիպուլացնել հասարակական կարծիքը և միջազգային ասպարեզում վարկաբեկել Ուկրաինային․ ասվում է հաղորդագրությունում։

Քաղաքականություն

Պատահարներ