Մենք կատարեցինք հորս երազանքը․ Ալիև

«Հեյդար Ալիևի ամենամեծ երազանքը Շուշին ազատ տեսնելն էր, և մենք կատարեցինք նրա երազանքը։ Եվ մենք հպարտանում ենք դրանով։ Մենք ուրախ ենք, բոլոր ադրբեջանցիները՝ ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիները, այլեւ ողջ աշխարհի ադրբեջանցիները հպարտ են մեր հաղթանակով»։ 

 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված հայկական Շուշիում «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» թեմայով չորրորդ միջազգային համաժողովում, որը նվիրված է Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակին, հաղորդում է «Ազերթաջ»-ը։

 

Երկրի ղեկավարը նշել է, որ դա արդարության, պատմական արդարության հաղթանակ էր, միջազգային իրավունքի հաղթանակ։

 

Քաղաքականություն