Ստամբուլում նախատեսվում է Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպում

Մայիսի 5-ին Ստամբուլում նախատեսվում է Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը՝ հացահատիկի գործարքը քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Այդ կապակցությամբ նա հույս է հայտնել, որ գործարքը կշարունակվի առանց խոչընդոտների։ Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է երկարաձգել համաձայնագիրը առանց ավելորդ խնդիրների, քանի որ այն շատ կարեւոր է աշխարհի համար։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի միջնորդությամբ հացահատիկի գործարքի շուրջ բանակցությունները նախատեսված են մայիսի 3-ին։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը չի հաստատել տեղեկությունը։

Քաղաքականություն

Պատահարներ