ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Կրեմլին

Երկու անօդաչու թռչող սարքեր թիրախավորել են Կրեմլը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հայտնել են, որ այսօր գիշեր Կիևը փորձել է ԱԹՍ-ով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Կրեմլի նստավայրի վրա։

 

«Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումը որակավորվում է որպես ծրագրված ահաբեկչական գործողություն», - ասվում է հաղորդագրությունում:

 

Կրեմլից հայտնում են, որ բեկորների ընկնելու հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան։

Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկը փոփոխությունների չի ենթարկվել։

Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել` որտեղ և երբ անհրաժեշտ կհամարի։

Քաղաքականություն

Պատահարներ