Վազքի օլիմպիական չեմպիոն Թորի Բոուին մահացել է 32 տարեկանում

4x100 մ փոխանցումավազքի ԱՄՆ- հավաքականի օլիմպիական չեմպիոն Թորի Բոուին մահացել է 32 տարեկանում, հայտնում է The Guardian-ը։ 

Մարզուհու մարմինը հայտնաբերվել է Ֆլորիդայում գտնվող իր տանը։ Մահվան պատճառների մասին չի հաղորդվում։ 

Թորի Բոուին իր օլիմպիական մրցանակին արժանացել է2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած խաղերում։ Այնտեղ նա նաև մրցանակներ է նվաճել անհատական ​​կարգերում՝ արծաթ 100 մ և բրոնզ 200 մ:

Քաղաքականություն