Նեյմարը պատրաստ է հեռանալ ՊՍԺ-ից

«Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հայտարարել է ակումբից հեռանալու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է L'Equipe-ը։ 

Ըստ հրապարակման՝ ֆուտբոլիստը կարող է հեռանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նշվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է վարձավճարով բաց թողնել հարձակվողին՝ գնման իրավունքով։ 

Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ փարիզյան թիմը կցանկանար բաժանվել հարձակվողից 2023 թվականի ամռանը։ Ինքը՝ խաղացողը, ցանկություն է հայտնել մնալ։ 

2022 թվականի հուլիսի 2-ին Նեյմարը օգտվել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականը ավտոմատ կերպով երկարաձգելու տարբերակից՝ դրանով իսկ բարդացնելով իր վաճառքը։

Նեյմարը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ Ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Քաղաքականություն