Տեխնիկական նոկաուտ. Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթեց թուրք մրցակցին

86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը տեխնիկական նոկաուտով հաղթում է թուրք մրցակցին ու դուրս գալիս 1/4 եզրափակիչ։ Այս մասին նշվում է Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիայի մամուլի հաղորդագրության մեջ։ 

 

«Մեր մարզիկի համար քիչ թե շատ բարդ ստացվեց միայն առաջին ռաունդը, որտեղ Հովհաննիսյանը հաղթեց 3։2 հաշվով։ 2-րդ ռաունդում հայ մարզիկը պարզապես քարուքանդ արեց թուրք մրցակցին։ Մի շարք ուժգին հարվածներ, 3 նոկդաուն, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը։

 

1/4 եզրափակիչում մեր մարզիկը կմրցի վրացի Գեորգի Կուշիտաշվիլիի հետ»,- հայտնում են ֆեդերացիայից։

Քաղաքականություն

Պատահարներ