Մեսսին մարզական «Օսկար» է ստացել

Արգենտինայի հավաքականի և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին «Laureus 2023» մրցանակաբաշխությանը լավագույնն է ճանաչվել «Տարվա մարզիկ» անվանակարգում։ Տեղեկությունը հրապարակվել է մրցանակաբաշխության Twitter-յան էջում։

Մեսսին մրցանակի համար պայքարում առաջ է անցել իր թիմակից Կիլիան Մբապեից, «Ֆորմուլա-1-ի» կրկնակի չեմպիոն հոլանդացի Մաքս Ֆերստապենից, համաշխարհային ռեկորդակիր շվեդ ձողացատկորդ Արման Դուպլանտիսից, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալից և ամերիկացի բասկետբոլիստ Ստեֆեն Քարիից:

 

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթել է «Տարվա թիմ» անվանակարգում: Մեսսին մրցանակի պատմության մեջ առաջին մարզիկն է, որ նույն տարում մրցանակ է ստանում և՛ «Տարվա մարզիկ», և՛ «Տարվա թիմ» անվանակարգերում:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում հաղթեց Կատարում կայացած աշխարհի առաջնությունում և իր կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Փետրվարին Մեսսին արժանացավ նաև ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ)` 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Քաղաքականություն

Պատահարներ