ՈւԵՖԱ-ն ցանկանում է ՉԼ-ի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխել Լիսաբոն. պատճառը հայտնի է

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն, հայտնում է Daily Mail-ը: ՈՒԵՖԱ-ն զգուշանում է անկարգություններից, որոնք կարող են առաջանալ Թուրքիայում նախագահական ընտրությունների պատճառով։ 

Այսպիսով, ՈւԵՖԱ-ն բանակցություններ է վարել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Լիսաբոն տեղափոխելու մասին, եթե Ստամբուլում անկարգություններ սկսվեն նախագահական ընտրություններից հետո:

Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին, որը նախատեսված է անցկացնել Ստամբուլի Աթաթուրքի անվան մարզադաշտում, սակայն մտահոգություններ կան քաղաքացիական անկարգությունների հեռանկարի վերաբերյալ, եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քսանամյա իշխանությունը ավարտվի այս ամսվա ընտրությունների արդյունքներով:

Ինչպես նշվում է աղբյուրում` ՈւԵՖԱ-ն արդեն ոչ պաշտոնական հարցում է ուղարկել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ եզրափակիչը Լիսաբոնի «Էստադիու դա Լուժ» մարզադաշտում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։

Նշենք, որ Նախկինում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն արդեն երկու անգամ հետաձգվել է Ստամբուլից՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ սկզբում 2020 թվականին, իսկ հետո՝ 2021 թվականին:

Հիշեցնենք` Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է մայիսի 14-ին:




 

Քաղաքականություն

Պատահարներ