Մոսկվայում Սիրիայի հարցով հանդիպումը կառուցողական էր․ Չավուշօղլու

Մոսկվայում  Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը կառուցողական էր։ Այս մասին գրել է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։
 

«Հանդիպումը կառուցողական և արդյունավետ է անցել: Որպես գործընթացի կողմեր, մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, կա միասնական մոտեցում ահաբեկչության դեմ պայքարում, ընդգծեցինք քաղաքական գործընթացի և հումանիտար հարցերի շուրջ համատեղ աշխատանքի կարևորությունը»,- ասել է Չավուշօղլուն լրագրողներին։
 

Նրա խոսքով՝ Անկարան հանդես է գալիս առանց նախապայմանների և բարի նպատակներով գործընթացը շարունակելու օգտին։

Քաղաքականություն

Պատահարներ