Ադրբեջանին Սոթքը հետաքրքիր է և´ կոնկրետ հանքի, և´ դիրքային առումով. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով արդեն մեկ ամիս է Սոթքի հանքը չի աշխատում: Ադրբեջանցիներն ամեն ինչ արել են հանքի աշխատանքներին խոչընդոտելու համար»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան  Աբրահամյանը:
 

Նա նշել է, որ մարտական դիրքերի մի մասն անցնում է հենց հանքի տարածքով, տեղում դիրքեր ունեն և´ հայկական, և´ ադրբեջանական կողմերը:
 

«Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և´ կոնկրետ հանքի, և´ դիրքային առումով. ադրբեջանական արկածախնդրությունը այս ու հետագա փուլերում պետք է կանխել», - գրել է Աբրահամյանը:

Հիշեցնենք` այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ:
 

Քաղաքականություն

Պատահարներ