Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով այնտեղ է` դիտելու Կոնյա քաղաքում անցկացվող Anatolian Eagle-2023 միջազգային զորավարժությունները։

 

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝  Հասանովը կմասնակցի Բարձր մակարդակի դիտորդների օրվան, որը կանցկացվի զորավարժությունների շրջանակում։

 

Զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի  անձնակազմը, Թուրքիայի, Պակիստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ։

 

Որպես դիտորդներ մասնակցում են պատվիրակություններ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Եթովպիայից, Մարոկկոյից, Ֆրանսիայից, Վրաստանից, Շվեդիայից, Ղրղզստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լիբիայից, Մալայզիայից և Հորդանանից։

Քաղաքականություն

Պատահարներ