Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել բանակցություններից առաջ, որ հանդես գա հաղթողի դիրքերից. Սեյրան Օհանյան

Ադրբեջանը երեւի թե նպատակ է ունեցել հերթական անգամ այս կամ այն հատվածում իր դիրքերի դասավորվածության մեջ բարելավում իրականացնել:  Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

 

«Ադրբեջանը երեւի թե նպատակ է ունեցել հերթական անգամ այս կամ այն հատվածում իր դիրքերի դասավորվածության մեջ բարելավում իրականացնել: Իսկ ռազմավարական նպատակը ՀՀ-ի վրա ազդելն է շարունակական ճնշումները հաջորդական դարձնելը, որպեսզի բանակցային գործընթացում կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրենք մշտապես հանդես գան առավելապաշտության եւ հաղթողի դիրքից: Իրենց նպատակը Հայաստանի վրա ճնշումներն են եւ Արցախի շուրջ օղակը սեղմելն է:

 

Եթե սա տեղի է ունենում բանակցային գործընթացին զուգահեռ, սա եւս մեկ անգամ խոսում է  այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեր նկատմամբ չի փոխվել: Յուրաքանչյուր բանակցության փուլին զուգահեռ, դրանից առաջ, հետո, կամ ընթացքում իրենք ուժային ճնշումներ ու սադրանքներ են կազմակերպում, որպեսզի բանակցությունների ընթացքում մենք գնանք զիջումների: Փառք Աստծո, երբ բանակը ցույց է տալիս ուժ, իրենք բանակցություններում հաջողություններ չեն կարող ունենալ»,-ասել է Սեյրան Օհանյանը:

 

 

Ըստ Սեյրան Օհանյանի`  այս սադրանքի նպատակը  դիրքային բարելավում ստանալն էր, և Սոթքի հանքին ամբողջությամբ տիրանալը.

 

 «ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ առաջընթացով գործեն: Որոշումների ընդունման մեջ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են, -ասել է Սեյրան Օհանյանը:

Քաղաքականություն

Պատահարներ