Առանձնահատուկ երեկո էր. Մխիթարյանի գրառումը

«Ինտեր»-«Միլան» ֆուտբոլային հանդիպման ավարտին Մխիթարյանը թվիթերյան իր միկրոբլոկում գրել է, որ պետք է կենտրոնանալ պատասխան խաղի վրա:
 

«Առանձնահատուկ երեկո էր։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք պատասխան խաղի վրա եւ տանք առավելագույնը միասին հաղթանակի հասնելու համար»,- գրել է Մխիթարյանը։

Նշենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հիշեցնենք` «Ինտերը» «Միլան»-ի հետ հանդիպմանը հաղթել է 2:0 հաշվով, Մխիթարյանը 11-րդ րոպեին խփել է թիմի երկրորդ գոլը։ Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացել էր բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ ՈՒԵՖԱ-ն խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Հենրիխ Մխիթարյանին:

Քաղաքականություն

Պատահարներ