Ավինյանը լրագրողից ու «168. am»- ից 9 մլն դրամի փոխհատուցում և ներողություն խնդրել է պահանջել

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրող Դավիթ Սարգսյանից և 168. am-ից պահանջել է ներողություն խնդրել, պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել և 9 մլն դրամ դրամական փոխատուցում վճարել:

Պատճառը` 168. am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակված «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» վերնագրով տեսանյութն է, որի առնչությամբ էլ Տիգրան Ավինյանը դմել է դատարան:

Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով ոչ միայն լրագրողի դրամական միջոցների ու գույքի վրա կալանք 9 մլն դրամի չափով դնելու` հայցվոր կողմի միջնորդությունն է գործը քննող դատավոր էդուարդ Ամալյանը  բավարարել, այլև կայքի հաշիվների վրա նույն չափով` ևս 9 մլն դրամ կալանք դնելու միջոնրդությունը:

«Տիգրան Ավինյանն ու նրա ներկայացուցիչը՝ Հարություն Հարությունյանը, հերքման պահանջ մինչ դատարան դիմելը չեն ներկայացրել», - գրել է 168. am-ը: 

Նշվում է նաև, որ հայցը վարույթ ընդունելուց հետո որևէ անգամ ծանուցում չեն ստացել, այն ստացել են միայն գրառում կատարելուց հետո, այն էլ` ոչ թե դատարանից, այլ ԴԱՀԿ-ից:

 

Քաղաքականություն

Պատահարներ