Բոլոր խանգարողների հետևից գնալու ենք. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Սոթքում տեղի ունեցող կրակոցների, Factor-ի հետ զրույցում, նշել է, որ տեղի են ունեցել գործողություններ, որոնց այս պահին հրաձգությունը դադարեցված է, դա նշանակում է, որ մեր զինված ուժերը իրենց առջեւ դրված խնդիրը կարողացել են լուծել:

 

«Փառք Աստծո զոհեր չունենք, ունենք վիրավորներ, հակառակորդը տեղեկատվություն է տարածել, որ ունի զոհ եւ վիրավորներ: Խնդիրը դրա մեջ չի: Խնդիրը նրա մեջ է, որ սա էլ արդեն որերորդ անգամ է, 44 օրյա պատերազմից հետո, որ շարունակաբար, հակառակորդը, օգտվելով պատերազմի ընթացքում ձեռք բերած իր հաջողություներից, իներցիայի ուժով շարունակում է, տարբեր տեղեր փորձի նորից ինչ-որ հաջողություններ արձանագրի, ռազմական, հետո վերածի քաղաքական:  Վերջին հաշվով գնում են բանակցային պրոցեսներ, որտեղ տարբեր շահեր են էությամբ բախվում իրար»,- նշել է Քոչարյանը: 

 

Ըստ նրա` դիմակայության ընթացում հակառակորդին չի հաջողվել իր մտադրությունները զարգացնել:

 

«Նախնական կարող ենք արձանագրել, ռազմական տեսանկյունից, իրենք ուզում էին տեսնել Հայաստանի ԶՈՒ-ը հետպատերազմյան ընթացքում, ինչ վիճակում են գտնվում: Եւ եթե վիճակը մնար այնպիսին, ինչպես իրենք էին պատկերացնում թեկուզ մեկ տարի առաջ, իրենք կուզեին նաեւ դիրքային բարելավման հասնեին, որին այս անգամ էլ չհաջողվեց»,- փաստել է  Անդրանիկ Քոչարյանը: 

 

ԱԺ պատգամավորը խորհուրդ տվեց լրատվամիջոցներին եւ բոլորին` այն ինչ իրականացնում են մեր զինված ուժերը և բանակային ստորաբաժանումները չփորձի որեւէ մեկը խանգարել: 

 

«Բոլոր խանգարողների հետևից գնալու ենք»-նշել է պատգամավորը:

 

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից մի քանի ժամ շարունակ ադրբեջանական կողմը մի քանի ժամ շարունակ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանական կողմը հայտնել է 1 զոհի և 1 վիրավորի մասին։
 

Քաղաքականություն

Պատահարներ