Դեռևս սպասում ենք, որ այս խաղաղության ձեռքը սեղմվի. Թուրքիայի ՊՆ նախարար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Քոնիայի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում մասնակցել է մայիսի 2-12-ն անցկացվող «Անատոլիական արծիվ-2023» ուսումնական զորավարժության բարձր մակարդակի դիտարկման օրվան։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

 

Թուրքիայում անցկացվող զորավարժությանը մասնակցել են Ադրբեջանի, ԱՄԷ-ի, Անգլիայի, Կատարի, Պակիստանի և ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ՌՕՈւ և ՌԾՈւ տարրերը։ Դիտորդի կարգավիճակով մասնակցություն են ապահովել ԱՄՆ-ն, Ավստրալիան, Եթովպիան, Մարոկկոն, Ֆրանսիան, Վրաստանը, Ղրղզստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Լիբիան, Մալայզիան և Օմանը։ Բարձր մակարդակի դիտարկման օրվան մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ․ Հասանովը։ 

 

Աքարը ելույթ է ունեցել, որում, նշելով, որ Հայաստանին խաղաղության ձեռք են մեկնել, ընդգծել է․

 

«Ադրբեջանը և Թուրքիան մեկ և միասնական խաղաղության ձեռք մեկնեցին Հայաստանին։ Դեռևս սպասում ենք, որ այս խաղաղության ձեռքը սեղմվի։  

Մենք խաղաղություն ենք ցանկանում։ Եթե այդպես լինի, մենք՝ Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, խաղաղության մեջ մտնենք և այնուհետ Վրաստանը, Իրանը դրան միանան, Ռուսաստանը միանա, դա Կովկասում կայունության, խաղաղության միջավայր կստեղծի։ Դա բոլորի օգտին է։ Փորձում ենք դա բացատրել»:

 

Աքարն անհիմն պնդումներ է քաշել, թե իբր Հայաստանը ինքնուրույն երկիր չէ, և շարժվում է ուրիշների թելադրանքով:

 

«Համարում ենք, որ եթե այս տարածաշրջանի պայմաններին և աշխարհագրությանը համապատասխան շարժվեն, դա տարածաշրջանի համար և նրանց համար շատ ավելի օգտակար է լինելու»,-ասել է նա։ 

Քաղաքականություն

Պատահարներ