Ֆրանսիայում պահանջում են դատի տալ Նիկոլա Սարկոզիին

Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությունը պահանջել է դատի տալ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, հայտնում է BFM-ը։

 

Վերջինս մեղադրվում է կոռուպցիայի և պետական ​​միջոցների յուրացման մեջ։

 

Նշվում է, որ պահանջը կապված է Լիբիայի իշխանությունների կողմից 2007 թվականի նախընտրական քարոզարշավի հնարավոր ֆինանսավորման հետ։

 

Գործում ներգրավված են 12 մեղադրյալներ, այդ թվում՝ ներքին գործերի նախկին նախարար Կլոդ Գինը։

Քաղաքականություն