Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին` Պուտինի հետ շփումներ այս պահին չեն նախատեսվում. Պեսկով

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում միջնորդի գործառույթներ է իրականացնում և Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ Կրեմլի խոսնակի`  Մոսկվան կշարունակի շփումները կողմերի հետ:

 

«Ռուսաստանը կշարունակի իրականացնել եռակողմ փաստաթղթերով նախատեսված գործառույթները և կոչ է անում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,-նշել է Պեսկովը: 

 

Նա տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց են ունեցել Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված՝ ՀՀ վարչապետի այցի ընթացքում:   Պեկովը հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման ֆոնին Պուտինի հետ  շփումներ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ այս պահին չեն նախատեսվում:

Քաղաքականություն

Պատահարներ