Նա կա՛մ ապուշ է, կա՛մ մանիպուլյատոր. Լեհաստանի արդարադատության նախարարը` Շոլցին

Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զիոբրոն կտրուկ արտահայտվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասին, որը հակասական արտահայտություն էր արել Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի դերի մասին։

 

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը սոցցանցերում գրել էր, որ 78 տարի առաջ Գերմանիան ազատագրվել է «նացիոնալ-սոցիալիզմի բռնակալությունից»: Շոլցի հայտարարությունը Զբիգնև Զիոբրոյի բուռն քննադատությանն է արժանացել, նա հայտարարել է, որ Գերմանիայի կանցլերը «հանդես է եկել Յոզեֆ Գեբելսի ավանդույթով», քանի որ իրական մարդկային զոհերը և հրեաների ցեղասպանությունը համեմատում է այն իմիջային վնասի հետ, որը Գերմանիան կրել է սեփական սխալի հետևանքով։ 

 

«Աբսուրդն ու սուտը սահման ունեն։ Վիրավորելով Երկրորդ համաշխարհային պատերազմի իրական զոհերին` Գերմանիայի կանցլերը հատել է այն։ Նա կա՛մ ապուշ է, կա՛մ մանիպուլյատոր»,- ասել է Զիոբրոն։

 

Նշենք, որ Գեբելսը գերմանացի քաղաքական գործիչ  է, երրորդ ռեյխի ամենաազդեցիկ նացիստներից մեկը: 

Քաղաքականություն

Պատահարներ