Սամուել Սևյանը դարձավ Ջերմուկում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը դարձավ Ջերմուկում անցկացված «Jermuk Ashkhar» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:

Նա 9 հնարավոր միավորից վաստակեց 6–ը և զբաղեցրեց առաջին տեղը։

 

Սևյանն այս մրցաշարում ոչ մի պարտություն չկրեց` 3 պարտիա ավարտեց հաղթանակով, 6 անգամ ոչ–ոքի խաղաց։

 

Երկրորդից չորրորդ տեղերը հնգական միավորով կիսեցին Ուզբեկստանը ներկայացնող Նոդիրբեկ Յակուբոևը, իրանցի Ամին Տաբատաբային և Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։

 

Մրցաշարն անցկացվեց Ջերմուկում մայիսի 3-ից 11-ը: Մրցանակային ֆոնդը 4 միլիոն դրամ է:

Քաղաքականություն

Պատահարներ