ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բրավո՛, Հենո». ՀՖՖ-ի արձագանքը Մխիթարյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Հենրիխ Մխիթարյանի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Միլան»- «Ինտեր» խաղում ցուցադրած ելույթին: 
 

«Բրավո՛, Հենո՛: 

Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Մխիթարյանը նաև ճանաչվեց «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ», - ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ երեկ «Ինտերը» «Միլան»-ի հետ հանդիպմանը հաղթել է 2:0 հաշվով, Մխիթարյանը 11-րդ րոպեին խփել է իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի երկրորդ գոլը։ Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացել էր բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ 

Հանդիպման ավարտին ՈՒԵՖԱ-ն խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Հենրիխ Մխիթարյանին:
 

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Քաղաքականություն

Պատահարներ