ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրության սրման նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Փաշինյան

 Այսօր` մայիսի 11-ին, կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Սոթքում տեղի ունեցող կրակոցների մասին, նշել է. 

 

«Ադրբեջանի այս գործողությունները սադրիչ են և նպատակ ունեն զրոյացնել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքում գրանցված առաջընթացը։ Այսօրվա սադրանքը նպատակ ունի խաթարել Բրյուսելում եռակողմ և Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»,-ասել է Փաշինյանը։

 

Կառավարության ղեկավարի խոսքով, Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաները օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցած որևէ առաջընթաց զրոյացնելու համար:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացում Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ