Ուկրաինային կփոխանցվի ռուս օլիգարխի ակտիվները․ ԱՄՆ գլխավոր դատախազ

ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդն առաջին անգամ թույլ է տվել Ուկրաինային փոխանցել ռուս օլիգարխի ակտիվները, որոնք առգրավվել են պատժամիջոցները խախտելու համար․ այդ մասին հայտնում է Reuters-ը։

Խոսքը ռուս ձեռնարկատեր Կոնստանտին Մալոֆեևի միջոցների մասին է։ 2022 թվականի ապրիլին ԱՄՆ արդարադատության նախարարությունը նրան մեղադրել էր Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման համար Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու մեջ։ Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ Մալոֆեևը ֆինանսապես աջակցել է ռուսներին՝ Ղրիմում անջատողական տրամադրություններ հրահրելով։

Քաղաքականություն

Պատահարներ