Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգում պարտվեց 2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, և 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն, իտալացի Ազիս Աբդել Մուհիդինին և դարձավ բրոնզե մեդալակիր։

 

Հիշեցնենք` բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։ Այսօր երեկոյան մրցահերթում եզրափակիչի ուղեգրի համար պայքարի մեջ կմտնի Հովհաննես Բաչկովը, որի մրցակիցը 63,5 կգ քաշային կարգում լինելու է ուզբեկ Ռուսլան Աբդուլաևը։

Քաղաքականություն

Պատահարներ