Կիևի ամերիկացի և եվրոպացի հովանավորները ամեն ինչ տանում են դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Մեդվեդև

Կիևի ամերիկացի և եվրոպացի հովանավորները ուժեղացված կերպով նրան հարստացնում են բոլոր տեսակի մահաբեր զենքերով և խրախուսում են ահաբեկչությունը, իրականում նրանք գործը տանում են դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, որտեղ հաղթողներ չեն կարող լինել, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ակնհայտ է, որ մեր երկրի դեմ լայնամասշտաբ հիբրիդային պատերազմ է սանձազերծվել: Նրանց ամերիկացի և եվրոպացի հովանավորները մեր թշնամիներին խստորեն սնում են բոլոր տեսակի մահաբեր զենքերով, խրախուսում են ահաբեկչությունը Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում, իրականում դիվերսիաներ և քաղաքական սպանություններ են անում: Նրանք գործը տանում են դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, դեպի գլոբալ աղետ, որում, ինչպես գիտեք, ըստ սահմանման հաղթողներ չեն կարող լինել»,- ասել է Մեդվեդևը Սանկտ Պետերբուրգի XI միջազգային իրավական ֆորումում։ 

Նա նշել է, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միլիոնավոր քաղաքացիների անվտանգությունը։

Քաղաքականություն