Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 19-ին

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում է ասել ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: 

 

Նշենք, որ  Մոսկվայի հանդիպումից առաջ մայիսի 14-ին նախատեսված է երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում Բրյուսելում:

 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մոսկվայի հանդիպումը դրա տրամաբանական շարունակությունն է լինելու՝ փոխնախարարն նշել է, որ ինչ-որ տեղ տրամաբանական շարունակությունն է լինելու, բայց ամեն ֆորմատ ունի իր յուրահատկությունները:

 

Հունիսի 1-ին Քիշնևում սպասվում է բարձր մակարդակի ևս մեկ հանդիպում, թեև Բաքուն դեռ չի հաստատել իր մասնակցությունը։ Դա կլինի Պրահայի ձևաչափի կրկնությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների, Եվրոպական խորհրդի ղեկավարի, Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ։

 

Հովհաննիսյանի խոսքով` սպասվում է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությունը։

Քաղաքականություն