Պեսկովը հերքել է Թուրքիայի ընտրություններին ՌԴ-ի միջամտության մասին լուրերը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հնարավորության մասին լուրերը՝ ընդգծելով, որ նման տվյալներ են տարածում ստախոսները:

 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ում ռուսերեն գրառում էր կատարել, որում կոչ էր արել Ռուսաստանին չմիջամտել ընտրություններին։

 

 «Ես չգիտեմ, թե որն էր նման կոչերի պատճառը... Մենք կտրականապես մերժում ենք նման հայտարարությունները, պաշտոնապես հայտարարում ենք, որ որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող: Եթե որևէ մեկը պարոն Քըլըչդարօղլուին նման տեղեկություն է տրամադրել, ապա նրանք սուտասան են, այդպես էլ պետք է ասվի»,- ասել է Պեսովը

 

 Ընդհանուր առմամբ, նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ, բարձր է գնահատում Թուրքիայի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունները: 

Քաղաքականություն