ՌԴ-ն ներկայացնող հայազգի Արման Ադամյանը՝ ձյուդոյի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանցի հայազգի ձյուդոիստ Արման Ադամյանը մինչև 100 կգ քաշային կարգում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

 

Մրցումները անցկացվում են Դոհա քաղաքում։ Եզրափակչում Ադամյանը հաղթել է չեխ մարզիկ Լուկաշ Կրպալեկին։ Մրցույթում երրորդ տեղերը զբաղեցրել են ադրբեջանցի ձյուդոիստ Զելիմ Կոցոևը և իսրայելցի մարզիկ Պետեր Պալչիկը։

 

Ադամյանի հաղթանակը Ռուսաստանի հավաքականի համար առաջին ոսկին է Դոհայում ընթացող աշխարհի առաջնությունում։ Մայիսի 13-ին մրցանակներ կխաղարկվեն կանանց 78 կգ-ից բարձր և տղամարդկանց 100 կգ-ից բարձր քաշային կարգերում:

 

26-ամյա Արման Ադամյանը 2019 թվականին Մինսկում կայացած միացյալ մրցաշարում դարձել է Եվրոպայի չեմպիոն ու Եվրոպական խաղերի հաղթող։ 2020 թվականի նոյեմբերին Պրահայում դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Բացի այդ, Ադամյանը հաղթել է չորս Գրան Պրի մրցաշարերում։

Քաղաքականություն

Պատահարներ