Ռուսաստանցիների 80,9%-ը վստահում է Պուտինին, 77,1%-ը` հավանություն տալիս նրա գործունեությանը

Ռուսաստանցիների մեծամասնությունը (80,9%) վստահում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 77,1%-ը հայտարարել է, որ հավանություն է տալիս նրա գործունեությանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ին` նշելով ВТСИОМ-ի հարցման արդյունքերը:

Հետազոտության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի նկատմամբ անմիջական վստահության հարցին դրական է արձագանքել ռուսաստանցիների 80,9%-ը, նրանց հետ համաձայն չի եղել հարցվածների 15,1%-ը։

Պուտինի գործունեությանը հավանություն է տվել քաղաքացիների 77,1%-ը, հավանություն չեն տվել՝ հարցվածների 14,1%-ը։

«ВТСИОМ-Спутник»-ի համառուսական հարցումն անցկացվել է 2023 թվականի փետրվարից մինչև մայիս 18 տարեկանից բարձր 1,6 հազար մարդկանց շրջանում։ 


 

Քաղաքականություն