ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում ֆուտբոլային խաղի ժամանակ քուրդ խաղացողի ուղղությամբ երկրպագուները շշեր են նետել

Ոչ մի արտասովոր և թուրքական առօրյայից դուրս բան: Այս մասին գրել է թելեգրամյան Баграмян 26 ալիքը և տեսանյութ հրապարակել:

Հրապարակման մեջ ասվում է, որ Amedspor ՖԱ-ից մի քուրդ խաղացող, ով քրդաբնակ Դիարբեքիրից (Մեծ Հայքի պատմական մայրաքաղաքը, որը կառուցվել է Տիգրան II-ի կողմից հնագույն Ամիդում) է, փորձում է անկյունային հարված իրացնել թուրքական Bursaspor ՖԱ-ի հետ խաղում, երբ նրա ուղղությամբ շշեր են նետում: Նշվում է, որ Bursaspor ՖԱ-ը հայտնի է իր առանձնահատուկ սիրով` ծայրահեղ ազգայնական կարգախոսների և ժեստերի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Amedspor-ը քրդական սպորտային ակումբ է, որը գտնվում է Դիարբեքիրում, Bursaspor-ը թուրքական սպորտային ակումբ Է և գտնվում է Բուրսա քաղաքում։

Քաղաքականություն

Պատահարներ