Twitter-ի նոր գործադիր տնօրեն է դարձել Լինդա Յակարինոն

NBCUniversal-ի վաճառքի նախկին տնօրեն Լինդա Յակարինոն կդառնա Twitter-ի նոր գործադիր տնօրենը։ Այս մասին Twitter-ում հայտնել է սոցցանցի սեփականատեր, գործարար Իլոն Մասկը։ 

 

«Լինդան հիմնականում կենտրոնանալու է բիզնես գործառնությունների վրա, մինչդեռ ես կենտրոնանալու եմ արտադրանքի ձևավորման և նոր տեխնոլոգիաների վրա», - բացատրել է գործարարը: 

 

Այն, որ նա ընկերությունում ակտիվորեն փոխարինող է փնտրում իր համար, հայտնի դարձավ 2022 թվականի վերջին։ Մասկը այն բանից հետո, երբ ցրեց տնօրենների խորհուրդը 2022 թվականի նոյեմբերին և ստանձնեց ընկերության միանձնյա ղեկավարումը,  ասել էր, որ իր պաշտոնավարումը որպես սոցցանցի գործադիր տնօրեն ժամանակավոր կլինի։

Քաղաքականություն

Պատահարներ